Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Քրքումի օգտագործման տարբերակներ. realnews.am

Քրքումի օգտագործման տարբերակներ. realnews.am

Քրքումը հնդկական և չինական բժշկության անփոխարինելի մասնիկն է: Այս բուժիչ բույսն օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև օգնում է պայքարել Ալցհայմերի հիվանդության և քաղցկեղի դեմ: Բացի դա, քրքումը կանխարգելիչ միջոց է թոքերի, լյարդի և աղիների հիվանդության դեմ:

 

Քրքումի դեղին արմատներն ընդունելը ո՛չ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է: Blog.1in.am-ը ներկայացնում է երկու բաղադրատոմս:


Քրքումով կաթՔրքումով կաթ

 

Տաք կաթ և մեղր՝ տիպիկ դեղամիջոց մրսածության դեմ: Սակայն առավել արդյունավետ է քրքումով կաթը, որն այդքան էլ հայտնի չէ մեր մայր ցամաքի եվրոպական հատվածում: Հնդկաստանում դա ավանդական ըմպելիք է համարվում: Այն ջերմացնում է մարմինը ներսից՝ օգնելով ազատվել մրսածությունից:

Բաղադրիչներ.

քրքումի աղացած արմատներ. 1 թեյի գդալ,
կաթ. 200 մլ,
շաքարավազ և դարչին` ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

Տաքացրեք կաթը, սակայն մի հասցրեք եռման աստիճանի: Վերցնելով կրակից՝ ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում: Խառնեք՝ մինչև դեղին փոշին ամբողջությամբ լուծվի կաթի մեջ: Վերջում ավելացրեք շաքարավազ և դարչին` ըստ ճաշակի:

 

Կիտրոնով և քրքումով ըմպելիքԿիտրոնով և քրքումով ըմպելիք


Այս վիտամիններով լի կոկտեյլը՝ կիտրոնով և քրքումով, կամրացնի դիմադրողականությունը և կօգնի ձեմեռն անցկացնել առանց մրսածության: Ի դեպ, երեխաներին այն նույնպես հաճելի է: Առավել արդյունավետության համար ըմպելիքի մեջ նաև կոճապղպեղ են ավելացնում, որն օգնում է ազատվել սրտխառնոցից և գլխացավից:

Բաղադրիչներ.

թարմ քամած կիտրոնի հյութ,

կես կամ մեկ քարորդ թեյի գդալ քրքում (ըստ ճաշակի),
կոճապղպեղ՝ ըստ ճաշակի:


Պատրաստման եղանակը

Մաքրեք կոճապղպեղը և դրեք բաժակի մեջ: Վրան եռման ջուր ավելացրեք, մոտավորապես ¾ չափաբաժնով: Թողեք ջուրը սառչի: Շատ տաք ջրի մեջ կիտրոնի օգտակար հատկությունները վերանում են: Սառչելուց հետո ըմպելիքի մեջ ավելացրեք կիտրոնի հյութը և քրքումի փոշին: Լավ խառնեք: Ցանկության դեպքում կարելի է նաև շաքարավազ ավելացնել:

Այս հրաշագործ դեղին արմատներն ընդունելը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է: Blog.1in.am-ը ձեզ է ներկայացնում երկու բաղադրատոմսեր, որոնք շատ ժամանակ չեն խլի և դրական արդյունք կունենան:

Քրքումով կաթ

- See more at: http://realnews.am/hrashq-poshi/#sthash.QoVQub8F.dpuf

Այս հրաշագործ դեղին արմատներն ընդունելը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է: Blog.1in.am-ը ձեզ է ներկայացնում երկու բաղադրատոմսեր, որոնք շատ ժամանակ չեն խլի և դրական արդյունք կունենան:

Քրքումով կաթ

- See more at: http://realnews.am/hrashq-poshi/#sthash.QoVQub8F.dpuf

Սկզբնաղբյուր. realnews.am
Լուսանկարը. vegafood.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ